Հունվարի 10-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Վարդենիսի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Կարդացեք նաև
Սարավանի լեռնանցքում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ