«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։
Այսօր ես և իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Չեխիայի Հանրապետության դեսպան պարոն Պետր Պիրունչիկի հետ։ Նորին գերազանցություն պարոն դեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ շահագրգիռ քննարկման և հետագա փոխգործակցության անկեղծ պատրաստակամության համար։
Կարդացեք նաև