«Ազատություն». Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որին 50 տարի առաջ ԽՍՀՄ դատարանը մեղավոր էր ճանաչել «միասեռականության» համար և դատապարտել հինգ տարվա ազատազրկման։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ ռեժիսորի քրեական գործի, արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ վերլուծությունից հետո եզրահանգել են, որ Փարաջանովի հետապնդման և դատապարտման հիմքում քաղաքական դրդապատճառ է եղել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: