Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար զբաղվածության ծրագիր է ներկայացվելու կառավարությանը

Հունվար 10,2024 15:10

Կառավարության առաջիկա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար զբաղվածության ծրագիր է ներկայացնելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Սա սոցիալական աջակցության որոշակի տրամաբանություն կունենա՝ մարդուն աստիճանաբար սոցիալական աջակցությունից դեպի աշխատանք ուղղելու»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող միջնաժամկետ ծրագրերի փուլն է այժմ, սա նշանակում է, որ արդեն թիրախավորված աջակցություն պետք է լինի, ըստ կարիքի․ «Նրանք, ովքեր կարիք կունենան, հասցեական աջակցություն կստանան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031