Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քերոբյան. Ե՛վ Հայաստանի, և՛ Հնդկաստանի կառավարությունների համար կարևոր է խրախուսելը փոխադարձ առևտուրը

Հունվար 10,2024 15:26

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-ից 11-ը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում մասնակցում է 10-րդ «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովին (Vibrant Gujarat Global Summit)։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Գագաթնաժողովի մասնակիցների թվում են 5 երկրների ղեկավարներ, ինչպես նաև Fortune Global 500-ի ցուցակի 5 ընկերության տնօրեններ։

💬 «Մեր երկու երկրների տնտեսական պատմության առանցքային կողմը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի և ներդրումների աճող տեղաշարժն է, որը վկայում է մեր երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման մասին: Ուրախալի է տեսնել, որ փոխադարձ ներդրումները երկու երկրներում գնալով ավելանում են, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների արտադրության, մետալուրգիայի, հանքարդյունաբերության, ոսկերչության ու ադամանդագործության և այլ ոլորտներում», – նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ և՛ Հայաստանի, և՛ Հնդկաստանի կառավարությունների համար կարևոր է խրախուսել և զարգացնել փոխադարձ առևտուրը, լոգիստիկ և ներդրումային հնարավորությունները: Դրանով կարելի է խթանել նորարարությունը, ստեղծել համագործակցության նոր ուղիներ և ճանապարհ հարթել դեպի բարեկեցիկ ապագա:

B2B, B2G, G2G ձևաչափով հանդիպումներից զատ՝ նախատեսվում են սեմինարներ ու համաժողովներ արդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարության, կանաչ ջրածնի, էլեկտրական մեքենաների ու վերականգնվող էներգիայի և այլ թեմաների վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031