«Երկկողմ բանակցությունների մասին հայտարարությունները, դրանք ուղղակի հայտարարություններ են, այստեղ որեւէ առաջարկ ես կարծում եմ եւ ենթադրում եմ, որ չի եղել Հայաստանին, որեւէ տեղ, ժամ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ մասնակցի բանակցությունների եւ Հայաստանն էլ մերժել է այդ քննարկումները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա նշեց, որ գերիների վերադարձի, սահմանազատման հարցերի շուրջ Հայաստանը պատրաստակամ է շարունակել երկխոսությունը:
Մտահոգություններ են հնչում, որ Ադրբեջանը դիտավորյալ ուզում է երկկողմ բանակցությունների տանի, որ միջնորդներ չլինեն եւ հետագայում կարողանա խախտել պայմանագրերը ու միջնորդները չկարողանան որեւէ բան անել: Խանդանյանն այս առնչությամբ ասաց. «Մեզ համար առաջնահերթ կարեւոր է բանակցությունների բովանդակությունը եւ սկզբունքների ամրագրումը, որովհետեւ լինի միջնորդներով, թե լինեն բանակցությունները երկկողմ, եթե այդ սկզբունքները չարձանագրվեն, պայմանավորվածությունը այն արժեքը չի ունենա, որը մենք ակնկալում ենք»:
Հարցին՝ Երեւանը ուղարկեց Բաքվին նոր առաջարկությունները, փաստորեն, բանավոր համաձայնությունները տեղ չեն գտել համաձայնագրում, ինչպես հայտարարեց ԱԽ քարտուղարը, բանակցությունների նո՞ր փուլ է սկսում, ասում էին՝ մինչեւ տարեվերջ կստորագրվի, հիմա նո՞ր խնդիրներ են առաջացել՝ Խանդանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դա անվանել նոր փո՞ւլ, թե՞ շարունակություն, մեր ակնկալիքն է բանակցություններից, որ այդ պայմանավորվածությունները ընդունվեն Ադրբեջանի կողմից վերջիվերջո եւ դրանց մասին հրապարակային խոսի Ադրբեջանը, քանի որ, եթե դա չընդունվի, ստացվում է, որ պայմանագիրը տվյալ պահին ստորագրելի չի կարող լինել: Պայմանագրի վերջին տարբերակը, որն ուղարկվել է Բաքու, տեղ են գտել այն թերությունները, որոնք մեզ համար շատ սկզբունքային են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ