Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետարանի 49,5 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյայի և կաշառք տված անձանց վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Հունվար 10,2024 14:35

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, պետական վճարումներից բացի պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 16․202․760 ՀՀ դրամին համարժեք 42.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ռ. Ս.-ն, սակայն, սակարկել է  և խոստացել պաշտոնատար անձին տալ 17.000 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ քաղաքացու՝ Ս. Վ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, վերը նշված նույն ժամանակահատվածում Կ. Բ.-ի  օժանդակությամբ Ս. Վ.-ից պահանջել է 2.893.350 ՀՀ դրամին համարժեք 7.500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 3.500 ԱՄՆ դոլար գումարը 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստացել է։

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Կ. Բ.-ին, Ռ. Ս.-ին և Ս. Վ.-ին էլ մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնատար անձին  կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031