Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար․ «Կենսաթոշակը կբարձրանա 2025-ին»

Հունվար 10,2024 14:12

Այս տարի կենսաթոշակը չենք բարձրացնելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Կառավարությունը, Մկրտչյանի փոխանցմամբ, կենսաթոշակների բարձրացում նախատեսում է 2025 թվականին։

«Բոլոր կենսաթոշակառուները, խոսքը 515 հազար շահառուի մասին է, որոնք բանկային քարտերով եւ անկանխիկ եղանակով կկատարեն գործարքները, նրանք կարող են մինչեւ 10%, բայց ոչ ավել, քան 5 հազար դրամ հետվճար ստանալ: Ինչ է սա, եթե ոչ կենսաթոշակի բարձրացման էֆեկտ։ 2025-ին միջնաժամկետ ծախսային ծրագրերով ներկայացրել ենք կենսաթոշակի բարձրացում եւ կգնանք դրան»,-ասաց նախարարը։

Պատասխանելով հարցին՝ միջին կենսաթոշակը երբ կհավասարվի նվազագույն պարենային զամբյուղին, Մկրտչյանն ասաց․ «Եթե անգամ չհամադրենք 10% հետվճարը, մենք նույնիսկ անցել ենք նվազագույն զամբյուղից։ Առաջին անգամ ամենամեծ թվով գերազանցել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Իսկ միջին կենսաթոշակին եւ նվազագույն զամբյուղին եթե չենք գումարում հետվճարի 10%-ը, 71 եւ ավել տոկոս է ստացվում, եթե դա էլ ենք գումարում՝ անցնում է 81%-ը։ Կփորձենք երկրի ֆինանսա-տնտեսական հնարավորությունները հաշվի առնելով՝ կառավարության թիրախին հասնել»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031