«Մենք կարծում ենք, որ ՀՀ-ն Եվրոպայի կարեւոր մի մասն է, պատմական կապեր կան սատարելու այն գաղափարը, որ Հայաստանը, իսկապես, Եվրոպայի հույժ կարևոր մաս է… Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Հույժ կարեւոր է, որ մենք նաեւ պահպանենք մշակութային վայրերը: Մենք արշավ ենք կազմակերպելու ոչ միայն ԵՄ ինստիտուտների, այլեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեկտեղ: Մենք կողմ ենք, որ էմբլեմատիկ քրիստոնեական վայրերը պահպանվեն ԼՂ-ում, ուզում ենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի եւ բացահայտի այն վնասները, որ այս վայրերը կրում են կամ կարող են կրել»,- այսօր Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Նա նաեւ շեշտեց, որ Հունաստանը միշտ հուսալի դաշնակից է լինելու ԵՄ առջեւ, եւ իրենք հավատում են, որ հայ ժողովրդի բարգավաճումը կարող է միայն Եվրոպայի հետ լինել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ