«Չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, չնայած որոշ դեպքերում ապակառուցողականությանը՝ ՀՀ-ն վճռական է կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները: Եվ մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման եւ քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- այսօր Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսն էլ նկատեց, որ Հունաստանն ընդունում է տարածաշրջանային ինքնիշխանությունը եւ գտնում է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղել այս սկզբունքների հիման վրա. «Մենք բացառում ենք ագրեսիան ու ցանկացած ուժի կիրառումը: Պատրաստակամ ենք սատարել Հայաստանին հումանիտար հարցերում, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացներում աջակից լինել։ Ամեն առումով կարող եք հույս դնել Հունաստանի վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ