Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է քաղաքացին կաշառք մասին լռել 20 տարի. դատավորների նկատմամբ հարձակումները թափ են հավաքում. «Ժողովուրդ»

Հունվար 10,2024 10:41

Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում:

«Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ մի քաղաքացի՝ Արմեն Խալոյան անուն ազգանունով, Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանը, որը արդեն թոշակի է անցել, իրենից գումար են պահանջել՝ «արդար վճիռ կայացնելու համար»:

Ա. Խալոյանը իրավապահներին դժգոհել է, որ 2004-2006թթ.ընթացքում իր օգտին վճիռ կայացնելու համար նշված դատավորներն իրենից պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար:

Բայց այս դեպքը բազում հարցականներ է պարունակում:

1.Ինչո՞ւ է քաղաքացի Խալոյանը դեպքի մասին լռել 20 տարի:

2.Եթե ընդունենք, որ նախկին իշխանությունների օրոք վախեցել է, խուսափել է հաղորդում ներկայացնել, ապա ինչո՞ւ չի արել դա հեղափոխությունից հետո՝ 5 տարի առաջ: Նիկոլ Փաշինյանը 5 տարուց ավել կառավարում է:

3.Ո՞վ է քաղաքացուն ուղղորդել դատավորների դեմ հաղորդում տալ, ի՞նչ հույսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031