Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյանը չի բացառում, որ Սամվել Շահրամանյանն իր հրամանագիրը չեղարկելու որոշում է կայացրել. «Հրապարակ»

Հունվար 10,2024 10:35

Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերեւս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։

Ինչեւէ, տեղեկացանք, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար Սամվել Շահրամանյանն իր ստորագրած որոշումը չեղարկելու նոր որոշում է ընդունել, սակայն այդ մասին չեն պատրաստվում հրապարակային հայտարարել՝ հաշվի առնելով իրենց հնարավոր ակտիվանալու պարագայում հայաստանյան իշխանությունների սպառնալիքները եւ շահարկումները, թե դրանով վտանգելու են ՀՀ անվտանգությունը եւ խոչընդոտելու են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Մեր աղբյուրն ասաց, որ Շահրամանյանը որոշում ունի առժամանակ լռություն եւ քաղաքական պասիվություն պահպանել, փոխարենը որոշակի ակտիվություն կդրսեւորի Արցախի խորհրդարանը՝ պատգամավորները, որոնք անցած տարեվերջին գաղտնի նիստ էին հրավիրել եւ Արցախի հարցով հանձնախումբ ստեղծելու որոշում կայացրել։

ԱՀ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չի բացառում, որ նախագահն իր հրամանագիրը չեղարկելու որոշում է կայացրել։ «Մեր քաղաքական ուժը մշտապես ընդգծված ցույց է տվել, որ հետաքրքրված չէ այդ փաստով, որովհետեւ, այսպես կոչված, լուծարման հրամանագիրն էլ չի հրապարակվել, իսկ ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հետեւաբար չկա նման հրամանագիր։ Իհարկե, չեմ բացառում, որ կան ե՛ւ լուծարման, ե՛ւ չեղարկման հրամանագրեր՝ թղթային տարբերակով, այո, հավանական է»,- ասաց ԱՀ պատգամավորը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031