Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն հիմնելու հարցով հունվարի 8-ին հանդիպել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ։
Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության երեկվա հաղորդագրության՝ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքային ղեկավարությանը՝ հյուպատոսության հիմնման ուղղությամբ Կապանի ներկայացուցիչների գործնական աջակցության համար: Քննարկվել են մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում, առաջինը Գյումրիում է։
ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Կարդացեք նաև