«Կասկած չունեմ, որ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանելու է ՀՀ շահերին», հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հետաքրքիր է՝ մարդկության պատմության ընթացքում եղե՞լ է գոնե մի դեպք, երբ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանի պատերազմում պարտված կողմի շահերին։ Վստահաբար՝ չի եղել։ Հետպատերազմյան պայմանագրերը, որպես կանոն, համապատասխանում են հաղթա՛ծ կողմի շահերին։
Հետևաբար՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը երկու հնարավոր բացատրություն ունի։ Կամ դա նշանակում է, որ Հայաստանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը (որովհետև անհնար է, որ այն համապատասխանի ՀՀ շահերին, ընդ որում՝ ամբողջությամբ), կամ ՀՀ իշխանությունները համարում են, որ հայ-ադրբեջանական պատերազմում իրենք են հաղթել (իրենց առջև խնդիր էին դրել ամբողջությամբ հանձնել Արցախը՝ վերացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ մշտական «կռվախնձորը» և ճանապարհ հարթելով խաղաղության համար, հաջողությամբ իրականացրել են այդ ծրագիրը ու հիմա դրա դիմաց, որպես «հաղթած կողմ», ակնկալում են ՀՀ շահերից բխող պայմանագիր)։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում