Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդականության այս մակարդակի անկումը կարող է վարչապետին մղել վճռական սխալների

Հունվար 10,2024 12:30

Ըստ երեւույթին «ոչինչ-անցանք առաջ» առաջնորդների պարագայում անցել ենք «չե՞մ ընդունում նման սխալները» հասարակ քաղաքացու պարագային, «Հայաստանն այժմ երեք միլիոն վարչապետ ունի» դարաշրջանում։

Արդյո՞ք սա այն դեպքն է, երբ ներկայիս իշխանությունները ընտրում են քաղաքական եւ ժողովրդական ինքնասպանություն, թե՞ ուղղակի չեն տեսնում հստակ փաստեր:

Չհավատալով, ամբողջովին ապշած նայեցի, թե ինչպես է մեր վարչապետը տարօրինակ «խաչակրաց արշավ» կազմակերպում, ավելի շուտ, ասես «վհուկների որսի» համար հայաստանյան դպրոցի խեղճ կոլեկտիվների վրա: Անկեղծ ասած, առաջին երկու տեսանյութերը ես ստիպված էի երեք անգամ նայել. փորձել պարզելու, թե կոնկրետ ինչի էր փորձում հասնել պարոն վարչապետ Փաշինյանը, կամ ինչ ուղերձ էր փորձում ցույց տալ։

Արդյո՞ք դա ինչ-որ կեղծ, արհեստական շոուի փորձ էր: Ես համոզված եմ, որ կար հսկայական չափազանցություն, եւ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ վարչապետը կանխորոշված համառ կերպով պնդել է թերություններ ու սխալներ գտնել եւ հասնել «տոտալ դժգոհության եզրահանգման»: Նա կարծես փորձում էր, ինչպես մենք՝ լիբանանահայերս ենք ասում՝ «մածունի մեջ մազ գտնել», ինչը նշանակում է, որ ուղղակի ցանկացած պատրվակ գտնել անձնակազմին կոշտ հանդիմանելու, արհեստական չափազանցված «հազիվ զսպելու կարող զայրույթ» ցույց տալու համար: Ոչինչ, բնական էր թվում, վարչապետը ստանձնեց եւ դատախազի, եւ դատավորի դերը, մինչդեռ ոչ ոք չէր համարձակվում ստանձնել պաշտպանի դերը: Ինձ համար այնպիսի տպավորություն էր, որ նա ուզում է մտնել արդեն վաղօրոք կայացված դատավճռով դահլիճ։

Շատ տեխնիկական մանրամասների մեջ չեմ ուզում մտնել: Միայն մեկ օրինակ. երբ նա փորձեց կախիչները հանել պատից, երբ առաջին երեքը մնացին պատին, կարծես թե միտումնավոր, զոռով ջարդեց չորրորդը: Կարծում եմ՝ շատերը, ովքեր տեխնիկական անձինք չեն, կհամաձայնեն, որ եթե նման ուժ գործադրես կախիչի վրա, այն բնականաբար կհեռացվի։

Ամեն դեպքում, պատահական չէր նաեւ արձագանքը. քաղաքացիների մի ստվար զանգված սոցցանցերում մեկնաբանել է, որ սա դիտում է որպես նախապես կազմակերպված կեղծ շոու։

Բայց ամեն դեպքում, ես չեմ ուզում դատողություններ անել եւ դատավճիռներ կայացնել մեր հարգելի վարչապետին, մի պահ ենթադրենք, որ դպրոցի անձնակազմը սխալ է արել, սակայն ամեն դեպքում ինձ շատ դժվար կլինի համոզել, որ նրանք հանցավոր սխալներ են արել։

Ես իսկապես ցնցված եմ եւ դեռ չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ էր վարչապետն իրեն այս վիճակի մեջ դնում։

Վարչապետը եզրափակեց. «Եթե ամփոփեմ, ես շատ դժգոհ եմ, չեմ կարող հանդուրժել նման իրավիճակները»:

Նա երբեւէ կարդացե՞լ է Աստվածաշունչը:

«Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում» («Ավետարան ըստ Մատթեոսի 7:3»):

Արդյոք նա երբեւէ մտածե՞լ է, որ չնայած ուզում է ներկայանալ որպես ուժեղ, երկաթյա առաջնորդ, մեկը, որ ոչ մի թերություն ու սխալ չի հանդուրժում, այդքան խիստ եւ կատարելություն պահանջող առաջնորդի տպավորություն թողնել՝ ինչպես սա կունենա հակադարձ արդյունք, սա քաղաքական եւ ինքնասպանությո՞ւն է։

Եվ մինչ նա մեզանից մնացած 2՝99 միլիոն քաղաքացիներից հանդուրժողականություն, ճկունություն էր հայցում, մինչդեռ նրա գլխավորությամբ կառավարության գործունեությունը, եթե գնահատենք, մեծ մասամբ հանգեց բացարձակ ձախողման, աղետի, քաոսի, անորոշության, եւ նա միշտ փորձում էր «ոչինչով» հանդարտեցնել մթնոլորտը, եկեք վայելենք, գնանք առաջ, տոնենք, գինու տոն է, օդապարիկի, Սուրբ Ծննդյան եւ տոնածառի լույսերը վառելու…

«Քաղաքացիական պայմանագրի» գլխավորությամբ մենք, հանրապետության մնացյալ վարչապետները, ինչպես վարչապետը կոչեց մեզ, ընդունե՞նք եւ հանդուրժե՞նք «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարությամբ կառավարությունների ձախողումը, սոցիալ-տնտեսական հողի վրա տոտալ ձախողումը, ազգային միավորման ձախողումը եւ փոխարենը հանրապետությունը առաջնորդելը դեպի պառակտման, անտագոնիզմի, հանդուրժողականության պակասի, անվտանգության հողի վրա ադրբեջանցիները գրավում են 29800 Հայաստանի այն հատվածները, որոնց մասին վարչապետը ստիպեց մեզ միայն երազել ու հիմա կարծես վտանգված է Արցախը, որը մենք կորցրեցինք։

Վարչապետը չի՞ գիտակցում, որ մայրաքաղաքի քաղաքացիների 91%-ը միայն վերջերս հավանություն չի տվել իր ղեկավարությանը, իսկ ներկայում նա մնում է իշխանություն միայն մեր ժողովրդավարության հոսքի շնորհիվ. նրան «նշանակում» են ՀՀ քաղաքացիներն այդ պաշտոնում։ Բայց հանկարծ թվում է, թե իրեն պահում է կայսերական մտածելակերպով, մինչդեռ ժողովուրդն այլեւս նրան չի վստահում այդ պաշտոնը, դրա դիմաց ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է նա ընտրել իրեն այս անկյունում տեղավորել, իր պաշտպանությունը, եթե այդքան փխրուն է այս իրավիճակում, ես իսկապես եւ ազնվորեն չեմ հասկանում այս չհաշվարկված քայլի դրդապատճառը եւ նպատակը:

Մյուս ծայրահեղ բացատրությունը կլինի այն, որ վարչապետը պարզապես ի վիճակի չէ կարդալ փաստերը, եւ դա շատ վտանգավոր է, քանի որ մենք կանգնած ենք իսկապես լուրջ սպառնալիքների առաջ, եւ երբեք չէի ցանկանա, որ դա ճիշտ լինի, որքան որ ինքզինքս ընդդիմադիր կնկատեմ վարչապետին քաղաքականապես, բայց երբեք անձնական մակարդակով: Երբեք չեմ ուզում տեսնել մեր գործադիր իշխանության ղեկավարին նման կարգավիճակում, որովհետեւ դա եւս ավելի կվտանգի հանրապետությունը, ամենավատից եմ վախենում, որ նրա ժողովրդականության այս մակարդակի անկումը կարող է նրան մղել վճռական սխալների: Մենք այն երկիրը չենք, որն ապրում է նորմալ, կայուն միջավայրում, որտեղ մենք կարող ենք մեզ թույլ տալ դույզն-ինչ սխալներ։

Չեմ քննարկելու, թե արդյոք նրա բարձրացրած հարցերն այդքան առաջնահերթ են թվում, երբեւէ պետական պաշտոններում չեմ եղել եւ չեմ ուզում փորձել ներկայանալ որպես անձ, ով պնդում է, թե ամեն ինչից տեղյակ է, ամեն ինչ գիտի:

Ես կխոսեմ միայն որպես հանրապետության շարքային քաղաքացի, պարոն վարչապետ: Հանրապետության շատ լուրջ տոկոսը գոհ չէ ձեր արդյունքներից, նման իրավիճակում ես ձեզ կոչ եմ անում խեղճ քաղաքացիների վրա չգործադրել «կոշտ, խիստ ուժեղ երկաթե առաջնորդի» դերը, ամենայն հարգանքով, դա չի նպաստում ձեր իմիջին, որպես «երկաթե պետական գործիչ», ընդհակառակը հակադարձում է, եւ ցանկացած օտարերկրացի, ով տեսել է այս տեսանյութը, դա վնասում է հանրապետության իմիջին, եւ դուք ներկայացնում եք գործադիր իշխանության ղեկավար դեմքը եւ պարտավոր եք պահպանել ձեր իմիջը, որպես այդպիսին։

Պարզապես ծայրահեղ դժգոհ հասարակ քաղաքացիներից մեկը, այդքան միամիտ չեմ, որ հավատամ, թե հանդիսանում եմ եւս Հայաստանի վարչապետ:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031