Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը, որում սահմանված են միջազգային գրոսմայստերի եւ միջազգային վարպետի նորմեր։ Մասնակցում են 10 շախմատիստներ։ Խաղացված երկու տուրից հետո միանգամից հինգ շախմատիստներ, նրանց թվում հայաստանցիներ Դավիթ Շահինյանը, Բենիկ Աղասարովը եւ Էմին Օհանյանը, վաստակել են 1,5-ական միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ