Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Բանակում սպանություն է կատարվել․ Զինված ուժերում հանցավոր բարքերի գոյությունը սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի զավակի գոյությանը. Նորայր Նորիկյան

Հունվար 09,2024 21:12

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի դեռ մեր հասարակության մի ստվար զանգված անտարբեր է բանակում տեղի ունեցող արատավոր երևույթների նկատմամբ, քանի դեռ բանակում գերիշխում են գողական բարքերն ու ոչ ֆորմալ ինստիտուտները, քանի դեռ իրականում մի քանի պատասխանատու գլուխներ իրականում չեն “թռչել՛՛ ու խստորեն չեն պատժվել իրենց հանցավոր գործունեության համար, ցավոք սրտի, պարբերաբար բանակում տեղի են ունենալու սպանություններ, զինծառայողների կյանքի ու առողջության դեմ ուղղված այլ ոտնձգություններ։

Այսօր ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայողը հրազենով սպանել է իր զինակցին։

Բազմիցս նշել եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվեն հանցավոր բարքերը։

Այս ողբերգության պատճառներից մեկն էլ մարդու կյանքին ու արժանապատվությանը, նրա անվտանգությանը մատների արանքով նայելն է։

Եթե բացահայտվեին տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերը, և բոլոր հանցագործները ենթարկվեին խիստ պատասխանատվության, մենք այսօր ականատես չէինք լինի այսպիսի տխուր դեպքերի։

Դեռևս 2019թ․ եմ ընդգծել, որ ․․․Բանակում չգիտեմ ինչ-ինչ փոփոխություններ կատարելու մասին ամեն օր ժամերով խոսելու փոխարեն ձեռքներդ քշտեք ու զբաղվեք այդ կարևոր կառույցում հանցավոր արժեքները վերացնելու գործին։

Ոչ մի գրոշի արժեք չունի, թե Դուք ինչ որակի սնունդ եք տալիս զինվորին, կամ քանի միլիոն դոլարի նորագույն զենք եք գնում այս կամ այն երկրից և ինչպես եք վերազինում զինված ուժերը, եթե այնտեղ վտանգված է զինվորի կյանքը և վերացված չեն հանցավոր բարքերը։

Մեկ անգամ ևս պնդում եմ․ Զինված ուժերում հանցավոր բարքերի գոյությունը ոչ միայն սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի զավակի գոյությանը, այլև ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգությանն այն պարզ պատճառով, որ այդ հանցավոր արժեքներն ուղղակիորեն խաթարում են բանակի բարոյահոգեբանական վիճակը և նվազեցնում նրա մարտունակությունը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031