Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարաններ կան, իրերը այդտեղ ոնց որ թե բնական պայմաններում քայքայելու նպատակով հայտնված լինեն». Թագուհի Ղազարյան

Հունվար 09,2024 20:45

«ՏԻՄ-երը խայտառակորեն ձեռքերը լվացած են մշակույթից, արվեստից, գեղագիտական դաստիարակություն եւ այլն: Օրենքում գրել եք՝ «խթանել», բայց իրենց համար դա շարունակում է մնալ ոչ պատվիրակված լիազորություն: Ձեռքերը լվանում են՝ փող չունենք, էս չունենք: Ո՞նց անենք, որ Հայաստանի նման թանգարանառատ երկրում ՏԻՄ մարմիներին տանք պարտադրված, պատվիրակված լիազորություններ, որպեսզի մշակութային ժառանգության նկատմամբ ուշադրություն լինի»,- այսօր ԱԺ հանձնաժողովում «Թանգարանների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա ասաց, որ օրենքում այդ առումով դատարկ ամրագրումներ են, ուրիշ ոչինչ:

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ այս օրենքի հետ լուծումները այնքան էլ կապ չունեն:

ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ լավ է, որ պետական թանգարանների նմուշները օտարման ենթակա չեն, բայց օտարման հնարավորություն է տրվում ոչ պետական թանգարանների նմուշների համար: Փոխնախարարը պատասխանեց, որ դա մասնավորի սեփական ֆոնդն է, նույն հաջողությամբ չեն կարող սեփականատիրոջն ասել, որ չես կարող քո նկարն օտարել. «Փարատելու համար ձեր վախերը, որ մենք կարող ենք կորցնել արժեք, մենք ունենք ուրիշ կարգավորում: ՀՀ-ից որեւէ ոք եթե ուզում է արտահանել որեւէ մշակութային արժեք եւ եթե դա պետության համար ներկայացնում է կարեւոր արժեք, մենք ունենք գնման իրավունք ու կարող ենք դա ձեռք բերել»:

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը խոսեց թանգարանների վատ պայմանների մասին. «Թանգարաններ կան, անուններ չեմ ուզում տամ, իրերը այդտեղ ոնց որ թե բնական պայմաններում քայքայելու նպատակով հայտնված լինեն: Դա շատ ցավալի է, մանավանդ համայնքային թանգարանների առարկաների հարցով պետք է ուրիշ ձեւակերպումներ լինեն: Բազմաթիվ խնդիրներ կան թանգարանների հետ կապված, ամբողջը վստահ չեմ՝ կկարողանա՞նք ծածկել, թե՞ չէ»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031