Լրահոս
Օրվա լրահոսը

Առափիում ռուս զինծառայողների ու գյուղի երկու բնակիչների են ձերբակալել․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Հունվար 09,2024 19:25

Aravot.am-ի տեղեկություններով, Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված։

Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը՝ ևս Առափիի բնակիչ է՝ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։

Ավտոմեքենան հսկողության է վերցվել պարեկային ծառայության կողմից։

Ոստիկանության Ախուրյանի բաժնում կատարված խուզարկությունների ժամանակ մեքենայի հայ ուղևորի՝ Ա․Հ-ի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ ռուս զինծառայողներից մեկի՝ Վ.Տ․-ի ձեռքի պայուսակից հայտնաբերվել է գրիչի կափարիչ՝ պատերին կպած սպիտակ փոշենման զանգվածով:

Այս անձինք, ինչպես նաև կազմված փաստաթղթերը և փաթեթները ներկայացվել են ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժին:

Նշենք, որ առափեցի երկու տղամարդիկ էլ չեն աշխատում, հարևաններ են։

Իսկ թե որ համարձակ պարեկներ են հայտնաբերել նրանց ու ձերբակալել, թերևս արժե հրապարակել նրանց անունները․ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկ, ոստիկանության լեյտենանտ Պողոսյանն է եղել՝ կրտսեր պարեկ Ա.Քոտանջյանի հետ։

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031