2024թ. հունվարի 9-ին, Երևան քաղաքում տեղի է ունեցել Պահպանողական կուսակցության 13-րդ, հերթական համագումարը, որն ընդունել է 7 որոշում, այդ թվում՝ բանաձև: Համագումարը ՊԿ նախագահ է ընտրել Հայկ Միրզոյանին։ ՊԿ 13-րդ համագումարի ընդունած բանաձևում ասվում է.
ՊԿ-ն վերահաստատում է իր նվիրվածությունը անկախությանն ու ժողովրդավարությանը, ջանք չի խնայելու հայրենիքից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, օրենքն ամեն ինչից վեր բարձրացնելու ուղղությամբ։
ՊԿ-ն հորդորում է իշխանություններին վերանայելու արտաքին քաղաքական, անվտանգային և պաշտպանական հայեցակարգերը՝ քաղաքական գնահատական տալ խորհրդային բռնազավթման տարիներին և գործուն քայլեր իրականացնել բռնազավթման հետևանքները վերացնելու ուղղությամբ։
ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) շարունակելու է ընդլայնել միջազգային կապերը, ՊԿ շարքերում ներգրավել գործարարների, պատրաստել հավակնոտ քաղաքական գործիչներ, համախմբել պահպանողական գաղափարներ դավանող քաղաքական ուժերը, ներկայացնել այնպիսի քաղաքական օրակարգ, որը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մասնակցություն ունենալ իշխանության ձևավորմանը՝ ստանձնել պատասխանատվություն։
Կարդացեք նաև
ՊԿ նախագահ՝ ՀԱՅԿ ՄԻՐԶՈՅԱՆ
ՊԿ քարտուղար՝ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ