Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք ավելի քան 40 տարվա ստաժ, ու մեզ ազատել են աշխատանքից՝ հաշվի չառնելով մեր տարիների վաստակը». Աշխատանքից ազատված ուսուցիչ

Հունվար 09,2024 18:20

ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ցույց անող մի խումբ ուսուցիչների շաբաթներ առաջ ազատել էին աշխատանքից: Նրանք համոզված են, որ իրենց հետ անարդար են վարվել: Խնդիրն այն է, որ ավելի քան 1300 ուսուցիչներ միջին մասնագիտական կրթություն ունեն, իսկ ըստ օրենքի պահանջի՝ կամ պիտի ազատվեն աշխատանքից, կամ մասնակցեն կամավոր ատեստավորման, իսկ շեմը չհաղթահարելու դեպքում հրաժեշտ տան աշխատանքին:

«Ասում են, որ 2010 թվականից հնարավորություն են տվել բարձրագույն կրթություն ստանալու: Բոլորս գյուղական համայնքներից ենք, բայց մենք հնարավորություն չենք ունեցել ցածր աշխատավարձի պայմաններում գալ, մասնակցել, ընդունվել, հեռակայել: Գյուղական համայնքներում աշակերտների թիվը փոքր է: Հարցն այն է, որ մենք ունենք ավելի քան 40 տարվա աշխատանքային ստաժ ու այս պահին մեզ ազատել են աշխատանքից՝ հաշվի չառնելով մեր տարիների վաստակը: Մեզ ազատել են աշխատանքից, ինչը մեզ ցավ է պատճառել,-ասաց ԿԳՄՍ նախարարության դիմաց ցույց անող ուսուցիչներից մեկը:

Մանկավարժները գտնում են, որ բարձրագույն կրթության դիպլոմով ոչինչ չի փոխվում, քանի որ իրենց ձեւակերպմամբ՝ երկարամյա աշխատանքային փորձով փոխհատուցում են այն: «Մեր երկարամյա ստաժն ավելի մեծ բան է ասում, քան բարձրագույնի դիպլոմը: Պահանջում ենք հնարավորություն տալ, որ գոնե մինչեւ թոշակի անցնելը աշխատենք, հատկապես որ բոլորս այդ շեմին ենք, հետո նոր միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ չընդունեն աշխատանքի»,-ասաց մի ուսուցիչ:

Մեկ այլ ուսուցիչ դժգոհեց ռուսաց լեզվի թեստերից. «Դրանք չէին համապատասխանում հատկապես մեզ, որովհետեւ հայկական դպրոցում չենք անցնում բարձրագույն ռուսաց լեզու»:

43 տարվա ստաժ ունեցող ուսուցիչներից մեկն էլ նշեց. «Մեծ սիրով, նվիրումով աշխատել եմ անգամ մութ ու ցուրտ տարիներին: Բայց այն ժամանակ համապատասխանում էինք, հիմա՝ ո՞չ: Շնորհակալ ենք, որ հնարավորություն տվեցին ատեստավորմանը մասնակցել, բարձրագույնի հետ հավասար նույն թեստը գրեցինք, սակայն այնքան խճճող հարցեր էին: Ես գիտեմ, որ 1+1=2, բայց էդ պահին ես ջղայնացա, ոնց որ իմ անունը չգիտենայի…Հանձնաժողովի անդամն էլ պարզեց, որ այդ հարցը սխալ է»,-նշեց մեկ ուրիշը:

Աշխատանքից ազատված եւ ցույց անող ուսուցչներին հաջողվեց հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամառային ինտենսիվ պարապմունքներ են կազմակերպվել այս խմբի հետ: Նորից վերցրել են քննություն: Եվ չեն անցել:
    Եթե ուսուցիչը չի զանազանում ճիշտը սխալից, չի կարողանում պատշաչ մակարդակով կատարել հանձնարարվածը, ի՞նչ է ինքը ստուգելու աշակերտի հանձնած աշխատանքում:
    Եթե այս խումբից մեկը անգամ թույլտվություն ստանա մտնել դասարան, ապա աշակերտին, ծնողին պարտավոր ենք հայտնել իրավիճակը;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031