«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Բոլոր նրանց, ովքեր արցախցիներին ասում են՝ «բա մնայիք պահեիք Ղարաբաղը», ուզում եմ հարցնել.
-դուք առհասարակ տեղյա՞կ եք Հայաստանի տարածքից քանի կիլոմետրն է արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բա եթե էդքան «դուխով» եք ինչո՞ւ չեք պահում ձեր երկրի հողերը… Կամ առհասարակ ինչո՞ւ չեք կարողանում ձեր երկրում տեր կանգնել ձեր իրավունքներին։
Ո՞վ է ձեռքներդ բռնել, գնացեք Ադրբեջանի զորքին դուրս շպրտեք Հայաստանի սուվերեն տարածքից։
Կարդացեք նաև