Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե մի երկրում հաղթողներն ու ստեղծողները գերության մեջ են կամ բանտերում, իսկ ժողովուրդը լուռ ու անհաղորդ է նրանց ճակատագրի հանդեպ, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ…
Եթե մի երկրում պարտվածներն ու հայրենաքանդները կյանք են վայելում ազատության մեջ, իսկ ժողովուրդն անտարբեր է նրանց կողմից կատարած ու կատարվող ազգադավ հանցագործությունների հանդեպ, տակավին այդ երկրում ինչ-որ բան այն չէ…
Եվ, վերջապես, եթե հաղթողներին ու ստեղծողներին դատում են պարտվողներն ու հայրենաքանդները, և ժողովուրդը շարունակում է լռել ու անտարբեր մնալ այդ իրականության հանդեպ, ուրեմն ամեն բան անհույս կորսված է…
Կարդացեք նաև
…Երանի սխալված լինեմ…
Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է՝ հաղթողների և ստեղծողների ժամանակներում…