Մարտիրոս Սարյանի խոսքը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մասին
…«Նռան գույնը» ֆիլմը դիտեցի չդադարող հետաքրքրությամբ: Ինձ՝ նկարչիս, առանձնապես հիացրեց ռեժիսորի ստեղծագործական խիստ ինքնատիպ մտածելակերպը, թեմայի մեկնաբանման ուրույն մոտեցումը: Ես հատկապես սիրեցի ֆիլմի լեզուն, որն ինձ թվում է, ամենից առաջ գեղանկարչական է: Կինոն, այո, իր մեջ խտացնում է մի քանի արվեստներ, որոնց թվում և կերպարվեստ, նկարչություն…
Ես սրտանց ողջունում եմ մեր տաղանդավոր ռեժիսորին և մաղթում նրան ստեղծագործական նոր ոգևորություն ու հաղթանակ ազգային արվեստում:
Կարդացեք նաև