📌 Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում 2023 թ. հիմնական արդյունքներն ու 2024 թ. նախատեսվող ծրագրերը ներկայացնելու նպատակով։
🔹 Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսության արդիականացման միջոցառումը, տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունը, ներդրումային խոշոր ծրագրերը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։
🔸 Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ բոլոր ծրագրերը շարունակապես լրամշակվում են, որպեսզի լինեն առավել ընդգրկուն և արդյունավետ։
🖇 Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ գործող ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն