Ermenihaber. Դեկտեմբերի 8-ին Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում նամազից (ամենօրյա աղոթք իսլամում) հետո դանակահարություն է տեղի ունեցել:
Դանակահարության են ենթարկվել մզկիթի իմամ (հոգևոր առաջնորդ) Գալիփ Ուստան և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմը:
Մասնավորապես հանցանքի մեջ կասկածվող անձը նամազից հետո մուտք է գործել իմամի սենյակ և նշել, որ ցանկանում է հանդիպել իմամի հետ, ապա դեռևս չբացահայտված հանգամանքների բերումով դանակահարել երկուսին:
Ինչպես ավելի ուշ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, դանակահարության մեջ մեղադրվող անձը ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության աշխատակիցների կողմից:
Կարդացեք նաև
Իսկ Ստամբուլի գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Կատարվածը դատապարտել են Թուրքիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։