Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2023-ի ստուգումների արդյունքում 2024-ին 850 միլիոն դրամ տույժի է ենթարկվել մեկ տնտեսվարող»․ Սլավիկ Սարգսյան

Հունվար 09,2024 13:31

«2023-ին 460-500 միլիոն դրամի տույժի են ենթարկվել տնտեսվարողները։ 2023-ի ստուգումների արդյունքում 2024-ին տույժի է ենթարկվել մեկ տնտեսվարող՝ 850 միլիոն դրամ»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Նա հայտնեց՝ 2023-ին նախատեսվել է 800 ստուգում 712 տնտեսվարողի մոտ, որոնք կատարվել են։ Չի կատարվել նախատեսված 11 ստուգում, ինչն անկախ է տեսչական մարմնից․ նորմ չի եղել կամ տնտեսվարող սուբյեկտին բացահայտել հնարավոր չի եղել։

Սլավիկ Սարգսյանը նշեց՝ այդ ստուգումների մեծ մասը եղել է աշխատանքի վերահսկողության մասով․ «195-ը եղել է աշխատանքային իրավունքի մասով, 191-ը՝ անվտանգության, 172-ը դեղերի շրջանառության վերահսկողության մասով, 171-ը՝ հիգիենիկ վերահսկողության մասով։ Մեծ շեշտադրում է կատարվել վերստուգումների մասով, երբ տեսչական մարմինն իրականացնում է ստուգում, արձանագրում խախտումներ, կարգադրագրի մասով պետք է հետո տեսնի՝ արդյոք խախտումները տնտեսվարող սուբյեկտը վերացրե՞լ է, թե՝ ոչ։ 327 վերստուգում է իրականացվել»։

Տեսչական մարմինը 2023-ին ստացել է 833 դիմում, 712 դիմումի հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Սլավիկ Սարգսյանը հավելեց․ «Վարչական վարույթներ են հարուցվել նաև տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ Ընդհանուր վարույթների թիվը 3500 է եղել, տրվել է մոտ 500 կարգադրագիր, 3000 վարույթ կարճվել է»։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը նաև հայտնեց, որ մեծ շեշտադրում է կատարվել նաև ծխախոտային օրենքի մասով, վերահսկողության մասով․ մոտ 1150 վարչական վարույթ է հարուցվել նախորդ տարիների մոտ 50-ի փոխարեն։ Թեժ գծի զանգերը 5000-ից ավել են, ինչպես 2022-ին, այնպես էլ 23-ին դրանց մոտ 3000-ը վերաբերել են աշխատանքի օրենսդրությանը։

Ներկայացնելով վիճակագրությունը՝ Սլավիկ Սարգսյանն ասաց․ «2020-ից սկսված ստուգումների թիվն աճել է՝ 2020-ին՝138, 2021-ին՝ 250, 2022-ին՝ 878, 2023-ին՝ 1050 ստուգում։ Նկատելի է նաև վարչական վարույթների աճ՝ 2020-ին՝ 911, 2021-ին՝ 1462, 2022-ին՝ 2066, 2023-ին՝ 3501 վարչական վարույթ»։ Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում 2023-ին իրականացվել է 172 ստուգում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031