Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։
❗️Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։
Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։
Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարներին։
❗️Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
Կարդացեք նաև