Փաստաբաններից մեկի վատառողջ լինելու պատճառաբանությամբ՝ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, Էդգար Ղազարյանը ծեծի էր ենթարկվել 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ իր տան շքամուտքի մոտ, ամիսներ անց ՀՀ քննչական կոմիտեն երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց այս գործով: Այս գործով նիստերը, սակայն, մինչ օրս չեն կայանում՝ տարբեր պատճառաբանություններով:
«Երեք մեղադրյալ կա, երեքն էլ ունեն տարբեր փաստաբաններ ու չգիտեմ ինչու, 2000-ից ավելի փաստաբանական համայնքից, նրանք գնացել ընտրել են ամենահիվանդոտներին։ Ամեն անգամ պատճառաբանում են, որ փաստաբաններից մեկը հիվանդ է ու նիստը հետաձգվում է»,-Aravot.am-ի հետ զրույցում հեգնանքով նկատեց Էդգար Ղազարյանը:
Մեր զրուցակցի խորին համոզմամբ, նման վարքագծի իրական պատճառն այլ է. «Սա տակտիկական հնարք է. ես պատրաստվում եմ դատավորին գրություն գրել՝ հիմքերը, բժշկի տեղեկանքներն ուզել։ Կգնամ ոստիկանություն՝ հասկանալու համար տեղեկանքի իրական կամ կեղծ լինելը եւ այլն: Կարծում եմ, այսպիսով փորձում են անընդհատ հետաձգել նիստերը, իսկ դրա իմաստն այն է, որ թեթեւ պատիժ սահմանեն այդ երեք անձի համար եւ ինչքան ժամանակ անցնի, այդքան լավ՝ դատարանի նիստերի դահլիճից ազատ կարձակվեն. մեկ է, ոչ կալանավորված են, ոչ էլ, մարդիկ ազատության մեջ, իրենց համար ապրում են»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
որովհետև ապաշնորհ կառավարությունը կայանումը խելքից դուրս թանկացրել է