ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը
Ո՞րն է հանրային գերակա շահը
ԵՊՀ-ի դիմացի սպորտային փոքրիկ օազիսը՝ «Բուրեվեստնիկ» թենիսի կորտերը հանրային գերակա շահի հիմքով վերացնելու վերաբերյալ որևէ տրամաբանական բացատրություն դեռևս չի տրվել: Ավելի հանրային տարածք քան 4 տասնամյակի ավանդույթով այս կորտերն են դժվար է պատկերացնել:
Հատկապես վերջին օրերին մարզային դպրոցների նորակառույց վոլեյբոլի, ֆուտզալի, բասկետբոլի մարզասրահների ստանդարտներից բողոքող վարչապետն ու իր կառավարությունը, որոնք ջանք չեն խնայում սպորտի կարևորությունից խոսել, պետք է բացատրեն, թե ինչո՞վ են ուզում փոխարինել մեր մանկության այս բացառիկ սպորտային կենտրոնը:
Կարդացեք նաև
Սա՝ այո նաև շատ անձնական է:
90-ականներին հենց այս կորտերում 100-ավոր երևանցի պատանիների հետ Վահրամ Սարինգուլյանի մոտ ինքս էլ թենիս խաղալ եմ սովորել: Ընդ որում, հենց այս կորտերի շնորհիվ էր, որ թենիսն այլևս ոչ թե շռայլություն՝ այլև միանգամայն հասանելի սպորտային զբաղմունք էր դարձել միջին երևանցու համար:
Այսպես ուրեմն, «Բուրեվեստնիկ»-ը ոչ թե վերացնել, այլև բարելավել ու անհրաժեշտության դեպքում սուբսիդավորել է պետք, որպեսզի թենիս խաղալը, կամ՝ խաղալ սովորելը, հասանելի լինի միջին երևանցու համար նաև այսօր, ինչը և կլինի իրական հանրային գերակա շահը:
շատ ճիշտ էէ գրել Արսենը։ Սա ինչ խայտառակություն է, ինչ թենիսի կորտ քանդել․․․ անուղեղության հերթական բարձունքը հաղթահարված է