«Արցախի Հանրապետության սահմանադրությունը չի նախատեսում որեւէ պաշտոնատար անձի կողմից պետության լուծարման իրավական գործիք եւ մեխանիզմ, իսկ նման բովանդակություն պարունակող փաստաթղթերն ուղղակի առոչինչ են»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը՝ խոսելով Սամվել Շահրամանյանի կողմից Արցախը հունվարի 1-ով լուծարելու փաստաթղթի մասին։ Թե այս պահին ինչ կարգավիճակ ունի Արցախի Հանրապետությունը, ինչ իրավական հիմք ունի այդ հրամանագիրը, ինչ է այն ենթադրում, բացի Արցախի պետական կառույցների լուծարումը, փաստաթուղթը ստորագրող Սամվել Շահրամանյանը հրաժարվում է մեկնաբանել։
Ըստ Գուրգեն Ներսիսյանի՝ այդ փաստաթղթերի առոչինչ լինելը նշանակում է, որ դրանց իրավական ուժ չունենալն ապացուցելու, հիմնավորելու կամ դրանք վիճարկելու կարիք չկա, դրանք առոչինչ են ընդունման պահից:
«Որքան էլ փաստաթղթերն այսօր կարեւոր դեր ունեն աշխարհում, միեւնույն է՝ պետության հիմնադիրը, պետություն ու պատմություն կերտողը ժողովուրդն է»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը:
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: