ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռի՝ Տեխասի Դալլաս քաղաքի օդանավակայններից մեկում վայրէջքին զուգահեռ օդանավակայանի մուտքում «Պաղեստինյան երիտասարդական շարժում» կազմակերպության անդամները և նրանց համակիրները բողոքի ակցիա են անցկացրել՝ դատապարտելով ԱՄՆ-ին՝ «Իսրայելին սատարելու և Գազայում կատարվող արյունահեղությանը մասնակից լինելու համար»:
Տարածված տեսանյութերում Պաղեստինի դրոշներով ցուցարարները վանկարկում են «Հրադադար հենց հիմա» և «Ամոթ» արտահայտությունները:
BREAKING:
Anti-Israel protesters are trying to storm the tarmac in Dallas where Biden is landing on Air Force One
Կարդացեք նաև
🇺🇸🇮🇱 pic.twitter.com/u8alfdiTVQ
— Visegrád 24 (@visegrad24) January 9, 2024
Դալլասի իսրայելցիների կողմից որևէ հակընդդեմ բողոքի ցույցերի մասին չի հայտարարվել:
Ծավալված իրադարձությունների առնչությամբ Դալլասի ոստիկանությունը որևէ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել: Փոխարենը՝ ցույցը կազմակերպած խումբն է X-ում գրառում կատարել, ըստ որի՝ մեկ տասնյակից ավելի ցուցարարներ են բերման ենթարկվել:
BREAKING! Over a dozen protesters were just arrested for taking the streets at the entrance of Love Field Airport as Biden lands in Dallas! One protester arrested includes a former Palestinian intern of the late Eddie Bernice Johnson who Biden is in town to pay respects to. pic.twitter.com/NBqGK9tvMK
— Palestinian Youth Movement (@palyouthmvmt) January 9, 2024
Տեխաս ժամանելուց առաջ, Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում գտնվող Մայր Էմանուել աֆրիկյան մեթոդիստ եպիսկոպոսյան եկեղեցում ժամանակին սևամորթների դեմ կատարված բռնարարությունների մասին Բայդենի խոսքն ընդհատվել էր Գազայում հրադադար հաստատելու կոչերով:
«Եթե Ձեզ իրոք հուզում է հավասարությունը, հաշվի առեք նաև պաղեստինցիներին և հրադադարի կոչ հնչեցրեք», — հայտարարել է ելույթն ընդհատած աղջիկը: Սրան հաջորդել են «Հրադադար հենց հիմա» վանկարկումները:
ԱՄՆ նախագահը փորձել է հանգստացնել ներկաններին:
Ելույթն ընդհատողների՝ սրահը լքելուց հետո, ներկանները վանկարկել են «4 տարի ևս»՝ սատարելով գալիք նոյեմբերին Բայդենի վերընտրվելու հեռանկարը:
«Ես հասկանում եմ նրանց եռանդը», – հրադադարի կոչեր հնչեցրած ներկաններին ի պատասխան նշել է նախագահը, ապա շարունակել․ «Ես ծածուկ կերպով աշխատում եմ իսրայելական կառավարության հետ, որպեսզի նրանք զգալիորեն թուլացնեն իրավիճակը և դուրս գան Գազայից: Ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար»:
Պաշտոնական Վաշինգթոնը հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմից ի վեր հրադադարի կոչ չի արել՝ աջակցելով Իսրայելի՝ ՀԱՄԱՍ ռազմական խմբավորումն արմատախիլ անելու նպատակին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմիցս ընդգծել է, որ ռազմական գործողությունները չեն դադարի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը գոյություն ունի: Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի օպերացիանները, սակայն, անմասն չեն թողնում նաև քաղաքացիական բնակչությանը և օբյեկտներին: Այս ֆոնին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2023-ի նոյեմբերին շեշտել էր՝ Գազան գերեզմանոց է դառնում:
Այս համատեքստում Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ն թեև պնդում է, որ իսրայելցիներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց երկիրը, դա անելու մեթոդաբանությունը չպետք է հանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տեղահանումների:
Այս օրերին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 7-ից ի վեր չորրորդ տարածաշրջանային այցն է կատարում՝ փորձելով լուծումներ հասցեագրել ներկա իրավիճակին:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ