Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչով է Դավիթ Տոնոյանն արժանացել այսքան երկար «նստելու» դատավճռին` պարզ չէ. «Հրապարակ»

Հունվար 09,2024 10:32

Դավիթ Տոնոյանին առնչվող քրեական գործի քննությունը, որով անցնում են նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, եւ եւս 3 անձ, դեռ շարունակվում է: Սակայն այս պահին միակ կալանավորված անձն այս գործով նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանն է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշում է կայացրել եւ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ստեփան Գալստյանին, որը 2 տարուց ավելի կալանավորված էր։ Թե ինչով է Դավիթ Տոնոյանն արժանացել այսքան երկար «նստելու» դատավճռին` պարզ չէ:

Անդրանիկ Մանուկյանին, որն այս գործով 2 այլ փաստաբանների հետ համատեղ ներկայացնում է նաեւ Դավիթ Տոնոյանի շահերը, հարցրինք, թե ինչով է պայմանավորված, որ գործով բոլոր մեղադրյալներն ազատ արձակվեցին, իսկ Տոնոյանը՝ ոչ։
«Պարոն Ստեփան Գալստյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո այլեւս դատական նիստ դեռ տեղի չի ունեցել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք միջնորդելու նաեւ պարոն Տոնոյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխելու մասին։ Առաջիկա նիստին, ըստ ամենայնի, այդ միջնորդությունը կներկայացվի»,- պատասխանեց պաշտպանը։

Հարցրինք ՝ Տոնոյանի խափանման միջոցի դեմ բողոք տանելո՞ւ են այդ օրը։ «Առայժմ վերջնական դիրքորոշում, որ այդ միջնորդությունը կներկայացվի, դեռեւս չունենք, բայց, ամենայն հավանականությամբ, կներկայացնենք»,- պատասխանեց փաստաբանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031