Չնայած պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավելի անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամենևին չի ընկճվում։
Գյումրեցի հավատացյալների փոխանցմամբ, նա իր որդու՝ Սպարտակի հետ հունվարի 6-ին ներկա է գտնվել վերակառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Սուրբ ծննդյան տոնին մատուցվող պատարագին, որտեղ, ըստ ականատեսների, նստելով խորանի մոտ՝ ակտիվորեն մասնակցել, իր երգեցիկ, զրնգուն ձայնով պարբերաբար արձագանքել է հոգևորականի մատուցած պատարագին՝ արժանանալով դրվատանքի։
Եկեղեցում նրան «ոսկյա մարդ, ոսկյա ձեռքեր» ունեցող են անվանել՝ ամենայն հավանականությամբ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկրաշարժից խոնարհված Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումը իր ընտանիքն է նախաձեռնել՝ «Ղուկասյան և եղբայրներ» հիմնադրամի միջոցով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ