Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ հունվարի 8-ին անցկացվել է խորհրդակցություն։
Մասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուները՝ ուղիղ տեսակապով:
Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանն ու գործող կառուցակարգերի կատարելագործմանը:
Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ