Հունական մամուլում շրջանառվում է գրավոր վերլուծություն 2024-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Հիմնականում քննարկվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու և այդ պարագայում Հունաստան-ԱՄՆ և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:
Վերլուծության մեջ Թրամփը որակվել է որպես Հունաստանի համար անվստահելի անձ:
«Մերձավոր արևելքում կամ կհաստատվի, կամ էլ չի հաստատվի խաղաղություն: Սա, Իսրայելի դիրքորոշումը, արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ու Արևելյան Սև ծովում էլեկտրաէներգիայի ծրագրերն անկասկած ազդելու են Հունաստանի և Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ունեցած հարաբերությունների վրա»,-ասված է եղել տեքստում:
Կարդացեք նաև
Բացի այդ նշվել է, որ Թրամփի իշխանության գալուն պես Թուրքիան կրկին փորձելու է օրակարգ բերել F-35 կործանիչների հարցը:
Իսկ անձամբ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը որակվել է որպես Թուրքիայի հաղթանակ:
«Աթենքն արդյո՞ք պետք է վախենա ԱՄՆ-ի ընտրություններից» վերլուծության մեջ Թրամփը որակվել է նաև մարդ, ով պոտենցիալ լուրջ խնդիր է ներկայացնում Հունաստանի համար:
«Չմոռանանք, որ երբ ամերիկացի նախագահը պաշտոնը զբաղեցնի, Թուրքիայի ղեկավար Էրդողանը նոր տեսլական կմշակի Թուրքիա-Հունաստան և Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ կշարժվի»,-ասված է եղել վերլուծության տեքստում:
Նշենք, որ թուրքական մեդիան հունական մամուլում շրջանառվող վերլուծությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Զարգացում, որն անհանգստացնում է հարևան Հունաստանին»:
Աղբյուր` Ermenihaber.am/aksam.com.tr