Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Նաիրի Պետրոսյանին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ) նշանակելու մասին:
Նաիրի Պետրոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդականն էր: Մինչ այն նա զբաղեցնում էր Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը 2023թ. դեկտեմբերին նշանակվել է ՀՀ դեսպան Եթովպիայում: