«Իրականում». ՀՀ ԿԳՄՍ–ից կոնկրետ չեն հստակեցնում ճշտել է արդյո՞ք նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցի ցնցուղի արժեքն ու այդ մասին հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզ կատարած աշխաքանքային այցի ժամանակ Փաշինյանը եղել էր Արագած բնակավայրում: Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, գրելով, որ 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:
«Շրջայցի ընթացքում արձանագրվեցին տարբեր թերություններ եւ խնդիրներ, որոնց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետեւողական ու խիստ մոտեցում»,- գրել էր Փաշինյանը։
Տեսանյութում Փաշինյանը նախարար Ժաննա Անդրեասյանին տվեց մարզադպրոցի լոգարանի ցնցուղն ու ասաց. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք՝ տեխնիկական բնութագրում ինչ արժե և ինչ արժե շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»։
ՀՀ ԿԳՄՍ–ից Irakanum.am–ի բանավոր հարցման ի պատասխան ասացին․ «Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում»: ԿԳՄՍ-ից առաջարկում են պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին:
Կարդացեք նաև
«Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»։
Այլ կերպ ասած ԿԳՄՍՆ-ից շեշտում են, որ ցնցուղի արժեքը ճշտողն իրենք չեն, այլ քաղաքաշինության կոմիտեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: