2023 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը 20%-ով աճել է 2019 թվականի համեմատ, մոտ 39%-ով աճել է 2022-ի համեմատ։ Այս մասին այսօր էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
Նրա ներկայացմամբ՝ ամենաշատ զբոսաշրջիկները Ռուսաստանի Դաշնությունից են ժամանել։
Պօղոսեանի ներկայացրած ցուցանիշների համաձայն՝ զբոսաշրջիկների 50%-ը եկել է Ռուսաստանից, 2-րդ եւ 3-րդ տեղերում Վրաստանն ու Իրանն են։ Հաջորդը ԱՄՆ-ն է, որտեղից ՀՀ են ժամանել սփյուռքահայերը:
«Հնդկաստանից բավականին զբոսաշրջիկ ունենք այս պահին, որոնք գալիս են Դուբայից: Գերմանիան, Ֆրանսիան եւս շարունակում են լինել կարեւոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մեջ է»,-ասաց Պօղոսեանը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ