Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանչիսկոս Պապը նորոգեց Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ խաղաղութեան ի սպաս ու արցախահայութեան տուն վերադարձի իրաւունքին կոչը

Հունվար 08,2024 17:53

«Մտահոգութիւն կը յայտնեմ նաեւ Հարաւային Կովկասի լարուած իրավիճակին ի տես ընդմէջ Հայաստանի եւ Ազրպէյճանի, խրախուսելով կողմերը հասնիլ խաղաղութեան պայմանագրի ստորագրման։ Հրատապ է լուծում գտնել այդ շրջանի բնակիչներու ողբերգական մարդասիրական իրավիճակին, խթանել տեղահաններուն վերադարձը իրենց տուները, օրինականութեան եւ անվտանգութեան մէջ ու յարգել այնտեղ ներկայ տարբեր կրօնական դաւանանքներու պաշտամունքի վայրերը: Այս քայլերը կարող են նպաստել երկու երկրներու միջև վստահութեան մթնոլորտի ձևաւորման՝ ի տես այնքան ցանկացուած խաղաղութեան»։

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին նորոգուած կոչն է սա` զոր Ան ուղղեց այսօր, Երկուշաբթի 8 Յունուար 2024ին, Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած դիւանագիտական մարմնի անդամներուն հետ ունեցած աւանդական հանդիպումին` Սուրբ Ծննդեան ու Ամանորի շնորհաւորութիւնները փոխանցելու առիթով։

Արդարեւ այս երկրորդ անգման է` որ Նորին Սրբութիւնը այսպիսի կոչ մը կ՛ուղղէ պահանջելով արցախահայութեան տուն վերադարձը, «օրինականութեան եւ անվտանգութեան» մէջ։ Առաջինը եղաւ անցեալ 25 դեկտեմբերին Սուրբ Ծննդեան տօնի «Ուրպի Էթ Օրպի» ուղերձի ժամանակ։

Սովորութիւն է` որ Քահանայապետերը ամէն տարուայ սկիզբը հանդիպում ունենան ու ողջունեն Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած դեսպանները ու դիւանագիտական մարմնի անդամները։

Վատիկանի հետ դիւանագիտական կապեր ունեցող երկիրներուն թիւը 184 է, ասոնց պէտք է աւելցնել Եւրոպական Միութիւնը եւ Մալթայի Ասպետական կարգը։ Այդ երկիրներէն 91 ունին Հռոմի մէջ նստավայր, որոնց շարքին է նաեւ ՀՀ Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած Դեսպանութիւնը։

Ռոպէր Աթթարեան – Վատիկան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031