Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգապահական կոպիտ խախտումների համար քննիչն ազատվել է պաշտոնից

Հունվար 08,2024 17:41

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի  նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

Կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով, ունենալով ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելու իրական ժամանակ և հնարավորություն, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ՝ տասնյակ օրեր, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ պատշաճ ջանասիրություն չցուցաբերելով, գերակշռող մասով դրսևորել է անգործություն, պարբերաբար և կոպիտ կերպով խախտել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի մի քանի հոդվածների պահանջները: Պարզվել է, որ վերոնշյալ վարույթներից մի քանիսով դրսևորած անգործության համար հիշյալ քննիչի նկատմամբ նախկինում կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրությունը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հիշյալ անձն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031