Ռուսաստանը 2023 թվականին շարունակել է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը, չնայած ՌԴ-ի մասնաբաժինը առեւտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշում մի փոքր նվազել է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ ՌԴ-ից հետո հաջորդը Արաբական Միացյալ Էմիրություններն են, Չինաստանը, Վրաստանն ու ԱՄՆ-ն են, որն առաջին անգամ է այս ցուցակում։
Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունն աշխատում է ավելի դիվերսիֆիկացված արտաքին առեւտրային շրջանառություն ունենալու ուղղությամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ