Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար․ «Միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչեւ 40% -ի աճի, բայց մեր միջոցառումների շնորհիվ ապահովեցինք աղքատության մի փոքր կրճատում»

Հունվար 08,2024 17:21

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները, հայտարարեց՝ կառավարության համար շատ կարեւոր է աղքատության մակարդակի կրճատումը։

«2022-ին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի եւ բարձր տնտեսական աճի միջավայրում, մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչեւ 40% -ի աճի։ Բայց մեր կառավարության կանխարգելող եւ առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն թույլ չտվեցինք, որ աղքատության մակարդակն աճի, այլ ապահովեցինք մի փոքր կրճատում՝ 26,5%-ից կրճատվեց մինչեւ 24,8%»,-ասաց նախարարը։

Ըստ նրա՝ 2023-ին գրանցվել է բարձր տնտեսական աճ, բայց ցածր գնաճ, ինչը կառավարությանը թույլ է տալիս կանխատեսել, որ 2023-ին էլ աղքատության էական կրճատում կգրանցվի։

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել 2023-ի ցուցանիշները։

Քերոբյանի խոսքով՝ մեր երկրում գործազրկության մակարդակը 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշների համաձայն 11,7% է․ «Վերջին երեք տարիներին գործազրկության մակարդակը նվազում է, 2020-ին 18,2% է կազմել։ Կանխատեսում ենք, որ այս ցուցանիշն էլ ավելի կիջնի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031