Հեղինակ՝ Դոկտոր Աբհինավ Պանդյա, Հնդկաստանի OSANAS աշխարհաքաղաքական և անվտանգության հարցերի հիմնադրամի տնօրեն National Interest-ում
Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ Հնդկաստանը իր քաղաքական կշիռից ավելի քիչ դերակատարություն է իրականացնում աշխարհաքաղաքական ոլորտում, որոնք հիմնականում սահմանափակվում են Հարավային Ասիայի տարածքով։
Մինչև վերջերս Հնդկաստանն ամենազգայունությունն էր ցուցաբերում Պակիստանի, ապա Չինաստանի նկատմամբ։
Սակայն Չինաստանի հետ վեճի սրացումից և այս երկրի հետ սահմանային հակամարտություններից և Քաշմիրի հարցով օտարերկրյա դերակատարների մուտքից հետո, ինչպիսին Թուրքիան է, Հնդկաստանի արտաքին քաղաքականության, մոտեցման և Հնդկաստանի ռազմավարական հաշվարկների բովանդակությունը փոխվել է և Դեյլին փորձում է ավելի ակտիվ ներկայություն ունենալ հարավային Ասիայից դուրս տարածաշրջաններում։
Կարդացեք նաև
Այս նոր մոտեցման որոշ դրսևորումներից էին Հնդկաստանի հետաքրքրությունը ռազմավարական նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են IMEC-ը, Հունաստանի հետ երկկողմ հարաբերությունների լուրջ ընդլայնումը եւ վերջինիս դերը G20 խմբի նախագահության մեջ:
Հնդկաստանի կողմից Հարավային Կովկասի հեռավոր տարածաշրջանում գտնվող Հայաստանի հետ հարաբերությունների մշակումը այս երկրի քաղաքականության նոր փոփոխության մի մասն է։ 2021 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի արտգործնախարարի այցը Երևան պատմական էր, քանի որ վերջին երեսուն տարվա ընթացքում սա Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցն էր Հայաստան։
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Մոդին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել էր իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելու նրանից Երևանի աջակցությունը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրային գործարքի ավարտի համար վայելել Հայաստանի աջակցությունը։
Վերջին երեք տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանին սպառազինության հիմնական մատակարարը։
Պաշտպանության հիմնական պայմանագրերը ներառում են Pinaka բազմափողանի հրթիռային կայանների վաճառքը, 40 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր SWATHI զենքի տեղորոշիչ ռադարների, հակատանկային հրթիռների և 155 մմ հրետանու համար:
Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի շատ պաշտպանական գործարքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի, թեւավոր հրթիռների և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռների պայմանագրեր կնքել Հնդկաստանի հետ։ 2022 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Նյու Դելիում կայացած պաշտպանության ցուցահանդես և հանդիպել իր հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհին։
2022 թվականի սեպտեմբերին Բանգալորում կայացած՝ Հնդկաստան-Հայաստան համաժողովում երկու երկրները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր մշակույթի, թվային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի և առևտրային հարաբերությունների վերաբերյալ։
Կողմերը քննարկել են դեղագործության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կինոյի և զբոսաշրջության ոլորտներում առևտրի և ներդրումների ներուժը։
Բացի այդ, ականատես ենք Հնդկաստանի և Հայաստանի ինստիտուտների մակարդակով համագործակցության աճին։ Վերջերս հեղինակն անձամբ մասնակցել է Երևանում կայացած մի շարք բանակցությունների «Յոսանաս» հիմնադրամի անունից։
Հանդիպումը կազմակերպել է «Օրբելի կենտրոն» հայկական վերլուծական կենտրոնը, որը գործում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի վերահսկողության ներքո։
Մեկ այլ առաջատար վերլուծական կենտրոն՝ Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (APRI), նույնպես կկազմակերպի հետագա բանակցություններ Observer Research Foundation-ի՝ հնդկական վերլուծական կենտրոնի հետ՝ համագործակցելով արտաքին գործերի նախարարության հետ:
Այս բոլոր զարգացումները հիմնված են երկու երկրների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող ամուր մշակութային և պատմական կապերի վրա:
Հայ գործարար համայնքը Հնդկաստանում ապրում է ավելի քան չորս դար։ Կալկաթայում են գտնվում հայկական դարավոր եկեղեցիները։ Հայաստանի Սահմանադրության առաջին նախագիծը կազմվել է Հնդկաստանի Չեննայ քաղաքում։
Հնդկաստան-Հայաստան ռազմավարական կապեր և աշխարհաքաղաքականություն
Մինչև 2020 թվականի պատերազմը Հնդկաստանը քիչ թե շատ հստակ դիրքորոշում ուներ և աջակցում էր Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայի դեմ։
Թուրքիայի և Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին ավելի անհրաժեշտ դարձրեց Հնդկաստանի աջակցությունը Հայաստանին։ 2017 թվականին Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են եռակողմ նախարարական համաձայնագիր՝ ամրապնդելու պաշտպանական և ռազմավարական կապերը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանը Քաշմիրի հարցում իր աջակցությունն է հայտնել Պակիստանին, իսկ Հայաստանը աջակցում է Հնդկաստանին։
Թուրքիայի և Պակիստանի հարաբերությունները սկսվում են 1947 թվականից։ 2019 թվականին Քաշմիրի հատուկ կարգավիճակի չեղարկումից հետո Թուրքիան հայտնվեց որպես Հնդկաստանի դեմ Պակիստանի դիրքորոշման հավատարիմ աջակից։ Էրդողանի իսլամիստական կուսակցության ղեկավարության և պանթյուրքիստականհավակնությունների պայմաններում ուժեղացել է Անկարայի հետաքրքրությունն ու աջակցությունը Պակիստանի նկատմամբ, իսկ Թուրքիայի հակահնդկական հռետորաբանությունը ևս ուժեղացել է: Վերջերս կարծիք է հայտնվել, որ Էրդողանի Սադաթ կոչվող մասնավոր միլիցիան կարող է ներգրավված լինել Քաշմիր զինված և վարժված վարձկաններ ուղարկելու մեջ։
Բացի Թուրքիայի և Պակիստանի միջև հավասարակշռությունը պահպանելուց, Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր հենարան՝ իր ռազմավարական և տնտեսական շրջանակը Հարավային Կովկաս ընդլայնելու համար:
Տարածաշրջանում Դելիի ամենակարևոր շահերը կապված են առևտրական երթուղիների և ճանապարհային հաղորդակցությունների ռազմավարական նախագծերի վրա:
Հնդկաստանի հետաքրքրությունը INSTC-ի (Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի) նկատմամբ, որի մաս է կազմում նաև Հայաստանը, ամուր արմատներ ունի իրանական բարձրավանդակի միջոցով Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ ցամաքային կապի ստեղծման մեջ, քանի որ այդ կապն արգելափակված է Պակիստանի և Աֆղանստանի կողմից: Այս նպատակով Հնդկաստանը նախատեսում է ընդլայնել INSTC-ը դեպի Հայաստան և միացնել Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստը եվրոպական և եվրասիական շուկաներին:
Հնդկաստանը և Իրանը երկու տարբերակ ունեն. Իրանի հյուսիսարևմտյան երկաթուղային գծերը Հայաստանի Սյունիք նահանգով միացնել Ռուսաստանին և Սև ծովին, կամ Կասպից ծովի ափով միանալ Ադրբեջանին։ Նկատի ունենալով Պակիստանի և Թուրքիայի հետ Ադրբեջանի ուժեղ հարաբերությունները, Հայաստանը Հնդկաստանի համար բնական ընտրություն։ Հայաստանը նույնպես շատ է հետաքրքրված INSTC-ով։ 2021 թվականի մայիսին Երևանը ներկայացրեց այլընտրանքային ճանապարհ դեպի Իրան՝ իրանական նավահանգիստները Հայաստանի տարածքով Վրաստանի նավահանգիստներին միացնելու համար։ 2021 թվականին Հնդկաստանի արտգործնախարարի այցի ժամանակ Հայաստանն առաջարկել է նաև նոր ծրագիր, որը թույլ կտա հնդկական արտադրանքը Հայաստանի տարածքով տեղափոխել Ռուսաստան և Սև ծով։ Այս բոլոր նախաձեռնությունները INSTC-ին ավելի են մոտեցնում իրականությանը:
Հաշվի առնելով վերը նշված զարգացումները՝ տրամաբանական է եզրակացնել, որ երկու երկրներն էլ ավելի շարժվում են դեպի ամուր ռազմավարական գործընկերություն։
Այնուամենայնիվ, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Հնդկաստանի հարաբերական լռությունը վկայում է այս առումով հարաբերությունների նկատմամբ Նյու Դելիի նվազող խանդավառության մասին:
Հավանաբար, այն բանից հետո, երբ Ադրբեջանը ամրապնդեց իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա, Հնդկաստանն այժմ իրեն անապահով է զգում տարածաշրջանում իր ներդրումների և ռազմավարական կապի ծրագրերի վերաբերյալ: Հնդկաստանը կարող է վերանայել իր առաջնահերթությունը Զանգեզուրի շրջանում Սյունիքի տարանցիկ երթուղու վերաբերյալ: Բաքուն պնդում է Զանգեզուրի միջանցքի հասանելիության մասին, քանի որ այն ապահովում է անարգել մուտք դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածաշրջան: Հաշվի առնելով Ադրբեջանի ռեվիզիոնիստական մտադրությունները՝ Բաքվի այս սպառնալիքները չի կարելի թերագնահատել։ Հետևաբար, տիրող անկայունությունը և անվտանգության անկայուն իրավիճակը կարող են թուլացնել Հնդկաստանի ոգևորությունը Սյունիքի տարանցիկ երթուղու նկատմամբ:
Այնուամենայնիվ, Հնդկաստանը կանգնած է բարդ ընտրության առաջ։ Հնդկաստանը մեծ ներդրումներ է կատարել Չաբահարի նախագծում և INSTC-ն համարում է կենսական կապի նախագիծ՝ դեպի Եվրոպա ցամաքային ուղիների հասնելու համար: Չնայած Իրանի և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների առկա խոչընդոտներին և Իրանի հետ որոշ հարցերի շուրջ տարաձայնություններին, Հնդկաստանը Թեհրանի հետ ավարտեց 10-ամյա պայմանագիրը Չաբահար նավահանգստի օգտագործման համար:
Դեսպան Անիլ Տրիգունայատը՝ Արևմտյան Ասիայի փորձագետ և Հնդկաստանի նախկին բանագնացը Մերձավոր Արևելքի շատ երկրներում, հեռախոսային հարցազրույցում ասել է. «Ուկրաինական պատերազմից հետո ռուսները շատ լուրջ են վերաբերվել INSTC-ի արագ իրականացմանը՝ Հնդկական օվկիանոսով Չաբահար մուտք գործելու և եվրոպական պատժամիջոցներին հակազդելու համար։ Հնդկաստանը չի ցանկանում բաց թողնել այս հնարավորությունը»։
Նա ասաց, որ եթե Հնդկաստանը հետաքրքրություն չցուցաբերի այս նախագծի նկատմամբ, ապա Չինաստանը հավանաբար կզբաղեցնի այդ տարածքը, քանի որ ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ։ Բացի այդ, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմից հետո նվազում են IMEC նախագծի (հնդկական-մերձավորարևելյան եվրոպական միջանցք) հեռանկարները։
Ուստի շատ կարևոր հարց է առաջանում՝ արդյոք այդ խոցելիությունները կստիպե՞ն Հնդկաստանին դիտարկել Ադրբեջանի ուղին INSTC-ում՝ կապված այն հանգամանքին, որ Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը ստեղծել են նոր դաշինք։ Բացի վերը նշված գործոններից, Հարավային Կովկասում համաշխարհային տերությունների աճող ներգրավվածությունը կարող է կանխել նաև Հնդկաստան-Հայաստան հարաբերությունների բովանդակությունը ռազմավարական գործընկերության։
Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ և Ռուսաստանի ոչ այնքան լուրջ արձագանքից հետո, Հայաստանի կողմից նկատելի է զգալի տեղաշարժ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, ինչը շատ է անհանգստացրել Մոսկվային: Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ժամանակ Հնդկաստանը ստիպված էր դիմակայել արևմտյան տերությունների կողմից հսկայական ճնշմանը Ռուսաստանից հեռանալու համար: Հաշվի առնելով իր հակակրանքը դաշինքներ կազմելու նկատմամբ՝ Նյու Դելին կխուսափի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի մեկ այլ ճակատում հայտնվելուց:
Նաև Հնդկաստանի ամուր կապերը Իսրայելի հետ՝ և Իրանի ամուր կապերը Չինաստանի հետ, ավելի ու ավելի դժվար կդարձնեն Հնդկաստանի շարունակական և հուսալի մասնակցությունը ռուս-իրանական նախաձեռնությամբ ձևավորված INSTC-ի նախագծին: Հնդկաստանի համար ամենավատ սցենարը կլինի INSTC-ի անցումը Ադրբեջանի տարածքով։ Կարելի է տրամաբանել, որ Հարավային Կովկասում անվտանգության և անկայունության բացակայության պայմաններում՝ Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի հետ շարժվել երկկողմանի հարաբերությունների ճանապարհով՝ հատուկ ուշադրություն դարձնելով պաշտպանական գործարքներին և տնտեսական հարաբերություններին։
Թարգմանեց ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Աղբյուր՝ www.iras.ir