Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «2023-ի առաջին կիսամյակի տվյալներով համախառն ներդրումներն աճել են 17,5 %-ով»

Հունվար 08,2024 17:00

2023 թվականին տնտեսական աճը կլինի 8․3-8․5% ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները։

Նախարարի ներկայացմամբ՝ 2023-ին արտադրողականության աճը մեկ ժամում մեկ մարդու հաշվով կկազմի 9,6 դոլար, կառավարության թիրախն է 2026-ին հասնել 12 դոլարի։

«Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը պլանավորում ենք 2023-ին 8280 դոլար, սա նաեւ արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումն է։ 2017-ին Հայաստանը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունք-ՀՆԱ ցուցանիշով 196 երկրների ցանկում 122-րդն էր, 2020-ին՝ 112-րդը, 2023-ին կանխատեսում ենք, որ Հայաստանը կլինի 86-րդը»,-ասաց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ լավ է գնում համախառն ներդրումների ծավալը, 2023-ի առաջին կիսամյակի տվյալներով համախառն ներդրումներն աճել են 17,5 %-ով։

«Մենք համախառն կուտակում -ՀՆԱ ցուցանիշը սահմանել ենք 25%։ Այս տարի ապրիլին կհրապարակվի 2022 թվականի վերջնական ցուցանիշը։ Մեր նախնական գնահատականները ցույց են տալիս, որ մենք կմոտենանք 25%-ի ցուցանիշին՝ 2022 եւ 2023 թվականների տվյալներով»,-ասաց Քերոբյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031