ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի հերթական ժամկետը լրանում է 2024 թվականի հունվարի 15-ին, ուստի այսօրվա նիստում դատարանը քննեց նաեւ Արմեն Աշոտյանի կալանքի հարցը:
Արմեն Աշոտյանին կալանքից ազատելու համար անձնական երաշխավորություններ են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ