Լրահոս
Օրվա լրահոսը

Սա շատ վտանգավոր նախադեպ է, որը պետք է խիստ արձագանք ստանա: Պետք է թույլ չտալ Ադրբեջանի հանցավոր քայլերի շարունակականությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 08,2024 15:22

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները օկուպացված Մարտակերտում ոչնչացրել են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Հարութ Բաբայանի ու Գարիկ Մնացականյանի հիշատակին կանգնեցված հուշարձանը։ Ընդ որում, դրա մասին ադրբեջանական տելեգրամ ալիքները շատ հպարտորեն գրել էին՝ ներկայացնելով որպես «ահաբեկիչների» հուշարձանի քանդում։

Ես վստահ եմ, որ նրանք հատուկ են հանրայնացրել այս տեղեկատվությունը նաև արձագանքներ ստուգելու համար, եթե իրենց տրամաբանությամբ պատերազմի մասնակիցները «ահաբեկիչներ» են, ապա ի՞նչ կարող է լինել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանի հետ, որտեղ թաղված են առաջին և երկրորդ պատերազմի, նաև ապրիլյան պատերազմի հերոսները։

Սա շատ վտանգավոր նախադեպ է, որը պետք է խիստ արձագանք ստանա ու որոշ կանխարգելիչ քայլերի արժանանա, պետք է աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ ու թույլ չտալ Ադրբեջանի հանցավոր քայլերի շարունակականությունը, դա հնարավոր է անել չլռելով ու աշխատելով։ Խոսքը մեր հերոսների, մեր կռվի, դրա արժեքի ու խորհրդանիշների մասին է։ Ընդ որում, այդ կռիվը մեզ պարտադրել են՝ մեզ վրա հարձակվելով ու փորձելով ցեղասպանության ենթարկել, ափսոս, որ դա հիմա «մոռացվել է»՝ մատուցվող քարոզչական աղբի պատճառով։

ՀՀ ԱԳՆ-ն լուրջ անելիք ունի այս հարցում, թեև միամտություն է նաև կարծել, թե նրանք որևէ քայլ կանեն․․․ ուրախ կլինեմ սխալվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031