Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցավոք, մենք ընդունեցինք սուտ մարդկանց, ստախոսներին բերեցինք իշխանության». Խաչիկ Մանուկյան

Հունվար 08,2024 13:50

«Ես սուտը մեծագույն արատներից եմ համարում, ցավոք, մենք ընդունեցինք սուտ մարդկանց, ստախոսներին բերեցինք իշխանության, որոնք անընդհատ իրենք իրենց են հերքում, ու իրենց հզոր հարված տվող չկա: Դե համեմատեք իրար հետ հին Նիկոլին եւ նոր Նիկոլին: Տեսեք, թե ինչպես է մեկը մեկի վրա թքում, մեկը մեկին ապտակում, ինչպես են այդ Նիկոլներն իրար ստորացնում…»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Նրա խոսքով. « Իրենք ամբողջ խմբով վաղուց հասկացել են՝ իրենք ուր, դուխովն ուր, համարձակությունն ուր, հերոսականությունն ուր… Հիշո՞ւմ եք՝ Քաջ Նազարն ասում էր՝ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալու, սա էլ ասում է՝ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, բունկերներից դուրս չեմ գալու, կոնյակը կա, ապահով վիճակը կա… Հիմա պտույտներ է անում, գնում կախիչներն է քաշքշում, ու Բագրատ Սրբազանը էն օրը հիշեցրեց, որ երբ 15 հոգի վառվեցին, մի հատ չգնացին՝ տեսնեն, թե ինչ է լինում: Եվ ի վերջո, որեւէ հրաժարական չպահանջեցին, բայց էդ կախիչների համար որոշեցին, որ պետք է հրաժարականներ լինեն»:

Խաչիկ Մանուկյանը հավելում է. «Այս ամենը ցույց է տալիս, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին: Եվ այստեղ ես լրիվ համաձայն եմ վարչապետի պաշտոնը խաբեությամբ զավթածի հետ, որ ամեն կերպ ասում է քաղաքացիներին, որ ես չեմ էն մարդը, որը պիտի լինի Հայաստան երկրի վարչապետը… Ասում է՝ ես կարող եմ զուգարանները ստուգել, կախիչները ստուգել, ես ուր, վարչապետի պաշտոնն ուր…Ու որտեղ պետք է, որ ինքը երկրի ղեկավար լինի, բնականաբար, այդտեղ չկա…»:

Անդրադառնալով Վեհափառի խոսքը Հ1-ով չհեռարձակելուն, այս մասին էլ բանաստեղծը նշեց. «Նրանք խուսափեցին Վեհափառի խոսքը հեռարձակել, եւ իհարկե հակառակ էֆեկտը տեղի ունեցավ, մարդիկ անպայման ուզեցին լսել… Արեւմուտքը հարցումներ էր կազմակերպել, ու պարզել, որ ամենամեծ հեղինակությունը վայելում է Հայ Առաքելական եկեղեցին, սա մեծ ցավ էր նրանց համար, որովհետեւ գործակալական ծրագրերի մեջ կա անպայման ազգային արժեքները վերացնելը, արմատից պոկելը ու մարդկանց հեշտ կառավարելի դարձնելը, ինչը հաջողությամբ լրտեսախումբն իրականացնում է: Դրա համար էլ չցանկացան, որ Հ1-ով Վեհափառի ուղերձը եթեր հեռարձակվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031