ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ԵՊԲՀ արհմիության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի՝ տուժողի հատուկ ներկայացուցիչ ճանաչելու հարցի քննարկմամբ:
Հիշեցնենք, Գալինա Հարությունյանն առհասարակ հրաժարվում է սույն գործով նիստերին մասնակցել, քանի որ վիճելի ժամանակահատվածում ինքը չի հանդիսացել ԵՊԲՀ արհմիության ղեկավար:
Գալինա Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել ԵՊԲՀ «Մխիթար Հերացու» անվան արհեստակցական կազմակերպության՝ տուժողի կարգավիճակը, քանի որ կազմակերպությանը տուժող ճանաչելու օրվա դրությամբ արհեստակցական միության գործունեությունը դադարեցված է եղել եւ նախաքննական մարմինը սա ընդունել է:
Պաշտպանը միջնորդեց նաեւ դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ տուժողի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Պաշտպանը տարակուսանք հայտնեց առ այն, որ նախաքննական մարմինը նաեւ իր հայցով պահանջում է X մարդկանցից Y գումար բռնագանձել՝ հօգուտ տուժողի, բայց քանի որ տուժող ճանաչված արհեստակցական միությունը լուծարված է, հետեւապես անհասկանալի է նաեւ, թե ո՞ւր պետք է գնա բռնագանձվող գումարը: Պաշտպանն աբսուրդ է համարում լուծարված ընկերության շահերի պաշտպանության համար քրեադատավարական գործընթացը: Ավելին, նա գտնում է, որ պետությունը չի կարող խառնվել արհեստակցական միության գործերին, եթե կային խնդիրներ, դրանք պետք է լուծարային գործընթացի ժամանակ պարզաբանվեին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ