Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ տրոլեյբուսի հրդեհի հետ կապված ենթադրում է՝ անվտանգության մեր կանոններով չունենք հրդեհի մարիչներ մեր տրանսպորտում։
«Երևանի էլեկտրատրանսպորտ » ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանն արձագանքեց՝ ունեցել ենք տրոլեյբուսում կրակմարիչ։
Տիգրան Ավինյանը հարցրեց՝ և՞։
Կարդացեք նաև
Սարգիս Բեջանյանը պատասխանեց․ «Հրդեհն արագ է տարածվել, վարորդը չի հասցրել այն հանգցնել»։
Տիգրան Ավինյանն էլ ասաց․ «Եկեք ֆիքսենք, որ ընդհանուր կգույքագրենք՝ որտեղ, ինչ ունենք։ Պարոն Փամբուխչյան, Դուք զբաղվեք։ Ամբողջապես անվտանգության հարցերը պետք է բերենք ստանդարտի։ Կրակմարիչները բոլոր տրանսպորտներն ունենան, ֆիքսենք, որ աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն՝ ինչպես օգտվել դրանցից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ